Ադրբեջանում տղամարդը ներխուժել է այցելուներով լի սրճարան եւ կացնահարել սրճարանի սեփականատիրոջը: «Աղդամ» սրճարանի տիրոջն սպանողըԲարդինի շրջանի բնակիչ 45-ամյա Իբրահիմ օղլու Ջամիլովն է: Այս մասին Vesti.Az-ին հայտնել են Նասիմինի շրջանի ոստիկանության բաժնից:
Այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 12:30-ի սահմաններում Ջամիլովը կացինը ձեռքին ներխուժել է սրճարան եւ կացինով երեք անգամ հարվածել 40-ամյա Քենուլ Ալիեւային: Դեռեւս ողջ Ալիեւային հասցրել են հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ջամիլովին ձերբակալել են:
Միաժամանակ, նախնական տվյալներով, Ջամիլովն ԱԼիեւին սպանել է որդու պատճառով: Հաղորդվում է, որ Ալիեւան խոշոր գումար է շորթել կանանց հետ հարաբերություններում դեռեւս անփորձ տղայից: Կատաղած հայրն էլ օրը ցերեկով մտել է սրճարան ու բոլորի աչքի առջեւ կացնահարել Ալիեւային:



























