Հայաստանում ընդդիմադիր օլիգարխ չի կարող լինել: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշելէ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ:
«Ես միշտ ասել եմ, որ անհնար է ԲՀԿ-ին եւ նրա առաջնորդին պատկերացնել ընդդիմադիրի դերում: Հիմա ես եւս մեկ անգամ կրկնում եմ այդ պնդումը, արդեն ներկա համատեքստում»,-ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ դա իրենց խնդիրն է, թե ինչպես են նրանք դա բացատրում:
Քաղտեխնոլոգն պնդել է, պնդում է եւ կպնդի, որ Հայաստանում օլիգարխը չի կարող ընդդիմություն լինել:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին, Աբովյան քաղաքում եկեղեցու բացման ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ:




























