Հայաստան ներկրվող կամ տեղում արտադրվող գինիների վրա պետք է մակնշվի նաեւ հնեցման աստիճանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով՝ այդ մասին որոշումն ընդգրկվել է ՀՀ կառավարության մայիսի 16-ի նիստի օրակարգում:
Ըստ ՀՀ գյուղնախարարության մեկնաբանման՝ ալկոհոլային խմիչքների հնացման աստիճանը հնացման կոնկրետ տարիք չի արտահայտում: Տարբեր երկրներում ընդունված են հնացման աստիճանի արտահայտման տարբեր մոտեցումներ: Օրինակ` հայկա-կան կոնյակների եւ բրենդիների հնաց¬ման աստիճանն արտահայտում է ոչ թե դրանց հնացման ճշգրիտ տարիքը, այլ դրանց կուպաժում օգտագործված սպիրտների միջին տարիքը: Այսինքն 10 տարեկան կոնյակում հնա¬րավոր է, որ ընդհանրապես տասը տարի հնացված սպիրտ չպարունակվի: Ֆրանսիական կոնյակների եւ բրենդիների հնացման աստիճանի մակնշման համար այլ մոտեցում է որդեգրված: Սահմանված են երեք խումբ պայմանանշաններ, որոնցով արտահայտվում են դրանց կուպաժում օգտագործման թույլատրվող սպիրտների հնացման նվազագույն տարիքները: Օրինակ` X.O. պայմանանշանը թույլատրվում է օգտագործել միայն այն դեպքում, երբ դրանց կուպաժում օգտագործված սպիրտների հնացման նվազագույն տարիքը 6 տարի է եւ չի բացառվում, որ X.O. պայմանանշանով ֆրանսիական կոնյակի կուպաժում օգտագործված լինեն 10 կամ 20 եւ ավելի տարի հնացված կոնյակի սպիրտներ:




























