Հավանաբար արդեն տասը տարի է, ինչ Ռուսաստանում քննարկվում է ադրբեջանական նավթի տարանցման հարցը, իսկ Մոսկվան ու Բաքուն միմյանց  հակադարձ պահանջներ են ներկայացնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կարավաեւը:

Նրա խոսքով` պայմանագիրը պահպանվել է այն պատճառով, որ ձեռքները նրան չեն հասել: «Ըստ ամենայնի,  կորուստներն այնքան մեծ չէին ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմի համար»,-նշեց քաղաքագետը` ավելացնելով,որ վերջին տարիներին տարանցումն սկսել է խորհրդանշական բնույթ կրել:

Կարավաեւն ընդգծեց, որ վերջին ամիսներին «Տրասնավթի» եւ «Ռոսնավթի»  միջեւ կարպորատիվ շփումներ են լինում` կապված ռուսական նավթի Չինաստան տարանցման գների հետ: «Այսինքն, «Տրասնավթը» փորձում է լրացուցիչ պահուստներ գտնել սեփական ծախսերի նվազման համար:  Նրանք ցանկանում են առավելագույնի հասցնել շահույթն ու կրճատել ծախսերը»,-ասաց քաղաքագետը` ընդգծելով, որ հենց դրանով է պայմանավարված ադրեբջանական նավթը Բաքու-Նովոռոսիյսկ գազատարով Ռուսաստանով տարանցման հարցը:

Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի մասին հարցին ի պատասխան, քաղաքագետն ասաց, որ այդ կայանը նույնպես պետք չէր որ Ռուսաստանին, ոչ  Ադրբեջանին: «Կողմերը պարզապես հրաժարվում են  որոշ նախկին խորհրդանիշներից, որոնք չունեն նշանակալի աշխարհաքաղաքական կամ մակրոտնտեսական դեր»,-նշեց նա: