Այսօր` մարտի 16-ին ժամը 20.00-ին, ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում կկայանա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Աս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Թե ինչ է քննարկվելու նիստին, առայժմ հայտնի չէ: Ռուբեն Թադեւոսյանը նշեց, որ օրակարգը պարզ կլինի այսօր:
Ի դեպ, չի բացառվում, որ քննարկվի մարզպետների հարցը, մասնավորապես, թե նրանցից ովքեր են շարունակելու պաշտոնավարել, իսկ ովքեր` ոչ:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ իրենց պաշտոնը կլքեն Սյունիքի, Կոտայքի եւ Տավուշի մարզպետները: Շրջանառվում էր նաեւ տեղեկությունների փոխնախարարների փոփոխության մասին:




























