Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA Կրթական խորհրդատվական կենտրոնը մայիսի 17-ին, ժամը` 15-17-ին, «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպում է արդեն ավանդույթ դարձած «Կրթությունը ԱՄՆ-ում» կրթական տեղեկատվական ցուցահանդեսը՝ շրջանավարտների մասնակցությամբ:
Ցուցահանդեսի նպատակն է լայն հասարակությանը իրազեկ դարձնել Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությանը, այդ թվում EducationUSA Կրթական խորհրդատվական կենտրոնի գործունեությանն ու ծրագրերին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսման եւ գիտահետազոտական աշխատանք վարելու հնարավորություններին:
ԱՄՆ մի շարք համալսարանների շրջանավարտները ցուցահանդեսի ընթացքում կներկայացնեն իրենց կրթական ծրագրերը: Ցուցահանդեսին ներկա կլինեն նաեւ միջազգային կազմակերպություններ, որոնք վարում են փոխանակման ծրագրեր Միացյալ Նահանգների հետ:
Ցուցահանդեսի մասնակից համալսարաններն են.
Հայաստանի ամերիկյան համալսարան
Այդահոյի համալսարան
Միչիգանի համալսարան
Սրբ. Ջոնի համալսարան
Կարլետոնի քոլեջ
Չափմանի համալսարան
Չադրոնի պետական քոլեջ
Միսուրիի համալսարան
Ռոջերսի պետական համալսարան
Փենսիլվանիայի համալսարան
Ֆլորիդայի համալսարան
Մարշալ համալսարան
Նյու Յորքի համալսարան
Կենտրոնական Ֆլորիդայի համալսարան
Ամերիկյան համալսարանը Բուլղարիայում



























