ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ստորագրել է հրամանագիր` Արթուր Գրիգորյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի առաջին օգնական նշանակելու մասին՝ ազատելով նրան ԼՂՀ նախագահի օգնականի պաշտոնից:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով` Լիլիթ Պետրոսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական:




























