Շվեդիայի Մալմե քաղաքում անցկացվող «Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթում, ըստ «Վիվառո» բուքմեյքերական ընկերության, ամենահավանականը Դանիայից Էմիլի Դե Ֆորեսթի հաղթանակն է: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Վիվառոյից», հաղթանակի ամենամեծ շանսերն ունի Դանիան, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը կզբաղեցնեն համապատասխանաբար Նորվեգիայի եւ Իսրայելի մասնակիցները:
Վիվառոն Հայաստանը ներկայացնող Դորիանս ռոք խմբի հաղթանակի գործակիցը 75 է սահմանել: Ըստ բուքմեյքերական ընկերության՝ Հայաստանը կզբաղեցնի 1-10 տեղերից մեկը: Գործակիցը` այո -5,50. ոչ-1.10:
Այնուամենայնիվ Վիվառո ընկերությունը Դորիանս խմբի մասնակիցներին մաղթում է հաջողություն`հուսալով որ անսպասելի անակնկալը կլինի ի օգուտ Հայաստանի մասնակիցներին:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 16, որի ժամանակ ելույթ կունենան Լատվիան, Սան-Մարինոն, Մակեդոնիան,Ադրբեջանը, Ֆինլանդիան, Մալթան, Բուլղարիան, Իսլանդիան, Հունաստանը, Իսրայելը, Հայաստանը, Հունգարիան,Նորվեգիան, Ալբանիան, Վրաստանը, Շվեցիարիան եւ Ռումինիան:



























