Փետրվարի 27-ին Մոսկվայում կկայանա ձեռնամարտի միջազգային առաջնությունը, որին կմասնակցեն 15 երկրների մարզիկներ: Այս մասին հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են Սամվել Ալոյանը, ով հանդես է գալիս 65 կգ քաշային կարգում, Վահան Գեւորգյանը (70կգ ք/կ) եւ Վարդան Հովհաննիսյանը (75կգ ք/կ):
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է Միքայել Հայրապետյանը:




























