Պետք է երաշխավորենք, որ անհատների իրավունքները պաշտպանվեն Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, Ստրասբուրգում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդի ԱԳ նախարարների հանդիպմանը:
«Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը խթանելու եւ պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում մենք պետք է երաշխավորենք, որ անհատների իրավունքները պաշտպանվեն Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։
Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը ՝ իր հիմնարար արժեքները եւ սկզբունքները խթանելու նպատակով»,-ընդգծել է նախարարը:




























