2013թ. գարնանային զորակոչի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունը «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ՀՀ մարզերում իրականացնում է իրավախորհրդատվական հանդիպում-քննարկումներ զորակոչիկների եւ նրանց ծնողների հետ:

Հանդիպումները տեղի կունենան.

մայիսի 17-ին` Վանաձորում,

մայիսի 20-ին` Արմավիրում,

մայիսի 24-ին` Աբովյանում,

հունիսի 4-ին` Իջեւանում:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (077), (099) 343-003: