Հայ օգնության միությունը հանդես է եկլ հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է Աբովյանում եկեղեցու բացումից հետո կազմակերպված հյուրասիությանն ու Պռոշյանի պանթեոնում տեղի ունեցածին:

Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանում տիրող քաղաքական, սոցիալական եւ տնտեսական իրավիճակը օրըստօրե մեր ժողովրդին տանում է բարոյա-հոգեբանական անկման: Դարերի ընթացքում ամենածանր արհավիրքներին դիմակայած եւ իր դիմագիծը չկորցրած ազգը՝ ժողովուրդս հայոց, որը համաշխարհային մշակույթի հիմնադիրն ու կրողն է հանդիսանում, այսօր ամբոխի է վերածվում: Ժամանակի ընթացքում ստեղծված լավագույն ավանդույթները եւ արժեհամակարգը խարխլվում է: Աբովյան քաղաքում կառուցված եկեղեցու օծման արարողության «հյուրասիրությունից» մինչեւ Պռոշյանի Պանթեոնում տեղի ունեցածի պատասխանատվությունը այսօր ընկնում է մեզանից յուրաքանչյուրի վրա, լինի դա դիմություն, ընդդիմություն, իշխանություն, պետական այր, կամ հասարակ քաղաքացի:

Անհրաժեշտ է սթափվել, քանզի արդարացում չունի՝ ոտնձգությունը ազգի ու հայրենիքի համար զոհվածի նկատմամբ է, անարգվել է Պռոշյանի Զորաց Պանթեոնի նահատակների հիշատակը:

Հայրենակիցնե՜ր, հա՜յը, հայի տեսակն իրավունք չունի ամբոխի հոգեբանությամբ առաջնորդվելու:

Ժամանակն է կանգ առնելու…

Հայաստանի Հայ օգնության միությունը հորդորում է, պահանջում է սթափվել եւ թշնամուն հատուկ վանդալիզմի երեւույթներից ձերբազատվել»: