Առաջիկա գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ` կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ, որը կուղեկցվի քամու ուժգնացմամբ` 18-23մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, ցերեկը` +21+23 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` +1+6, ցերեկը` +15+19,

Կոտայքում` գիշերը` +1+6, ցերեկը` +15+19,

Գեղարքունիքում` գիշերը` +1+6, ցերեկը` +15+19,

Լոռիում` գիշերը` +4+9, ցերեկը` +19+22,

Տավուշում` գիշերը` +5+10, ցերեկը` +20+25, 

Արագածոտնի լեռներում` գիշերը` +1+6, ցերեկը` +15+19, 

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +8+11, ցերեկը` +20+23, 

Արարատում` գիշերը` +8+11, ցերեկը` +21+24,

Արմավիրում` գիշերը` +8+11, ցերեկը` +21+24,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` +1+6, ցերեկը` +15+19, 

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +8+11, ցերեկը` +21+24, 

Սյունիքի հովիտներում` գիշերը` +10+15, ցերեկը` +21+26, 

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +5+10, ցերեկը` +20+23, 

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +10+13, ցերեկը` +20+24: