Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց, որ եթե իրավապահները Պռոշյանի սպանված գյուղապետի գերեզմանը պղծողին չհայտնաբերեն, դա կանեն ուրիշները:
«Միեւնույն է, եթե անգամ իրավապահ մարմինները դա չանեն, հասարակության մեջ կան անձինք, որոնք հնարավորություն կունենան բացահայտելու եւ պատժելու: Ավելի ճիշտ է, որ դա լինի օրենքի սահմաններում»,- ասել է նա:



























