«Ժամանակի» տեղեկություններով՝ նախօրեի գիշերը Երեւանյան լճի կամրջի մոտ կանգնած մարմնավաճառներից մեկին մոտեցել է մի տղա եւ բռունցքով հարվածել։ «Ըստ ամենայնի՝ տղան եղել է կնոջ «հաճախորդը», եւ հավանաբար ինչ-որ հարցերում ընդհանուր հայտարարի չեն եկել։ Մենք փորձեցինք ոստիկանությունից պարզել՝ դեպքն իրենց մոտ արձանագրվե՞լ է, թե՞ ոչ: Մեզ տեղեկացրին, որ ոստիկանության Մալաթիայի բաժնում կատարվում է քննություն:

Հարցին՝ հարվածից վնասվածք ստացե՞լ է կինը, ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմեն Մալխասյանը պատասխանեց. «Դե, բռունցքով հարվածել են, դատաբժշկական փորձաքննությունը ցույց կտա»:

Նշենք, որ հարվածողը հայտնաբերվել է եւ բերման ենթարկվել»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):