NEWS.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ այս պահին Երեւանի բոլոր դպրոցներում դասը վարում են ոստիկանները: Ոստիկանությունը «Ոստիկանն այսօր» անվանումով ակցիա է կազմակերպել, որի նպատակն է աշակետներին ներկայացնել, թե ինչպիսին է այսօրվա ոստիկանությունը:

Դասը վարում են ինչպես սովորական, այնպես էլ բարձրաստիճան ոստիկանները: Օրինակ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն այս պահին դաս է անցկացնում թիվ 114 դպրոցում:

Հիշեցնենք, որ այս դպրոցի տնօրենը ՀՀԿ-ական Ռուզան Կոստանյանն է:

Նշենք, որ ակցիային չի մասնակցում միայն Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: