Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռք բերված՝ նույնականացման քարտ կարդացող սարքերը կազմակերպություններին (շահառուներին) պետք է տրամադրվեն ինքնարժեքով՝ 3500 դրամով: Պետական մարմիններին սարքերը պետք է տրամադրվեն անվճար: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից:
Նշենք, որ 2012 թ. պետական բյուջեից 20 հազ. հատ նույնականացման քարտ կարդացող սարք ձեռք բերելու համար հատկացվել էր 67,2 մլն դրամ: Այդ սարքերը մասնավոր կազմակերպություններին իրացվել է նույնպես 3500 դրամով;
Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը լրացուցիչ 90,5 մլն դրամ է հատկացրել «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնին»՝ եւս 20 հազ. հատ սարք ձեռքբերելու համար: Նշենք, որ լրացուցիչ հատկացումների ավելի բարձր արժեքը պայմանավորված չէ սարքերի թանկացմամբ, այլ հետեւանք է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնին» այլ ծախսերի համար հատկացումների կատարմամբ:




























