Ռուսաստանն առաջարկում է ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանս գումարել: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սոչիում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ բանակցությունների ավարտին: Լավրովի խոսքով՝ միջազգային կազմակերպության ղեկավարը հավանություն է տվել նման նախաձեռնությանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը մայիսի 17-ին Սոչի էր մեկնել Սիրիայի հարցով բանակցությունների, մասնավորապես՝ դրա խնդիրների հարցով կոնֆերանսի կազմակերպչական մանրամասները քննարկելու համար, որի մասին պայմանավորվել էին  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ Ռուսաստանն ու ՄԱԿ-ը նշել են, որ սիրիական հակամարտությանը արտաքին միջամտությունը ցանկալի չէ:

Նախատեսված է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բան Կի-մունի հանդիպումը: