«Օգնություն եւ իրավունք» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՊՆ, ԿԳՆ աջակցությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հովանավորությամբ, նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում 2012թ. հոկտեմբերի 1-ից իրականացնում է ռազմահոգեբանական, սոցիալական եւ ընդհանուր իրավական իրազեկվածության վերաբերյալ ծրագիր:
Ծրագրի շրջանակներում, այս պահի դրությամբ, դասընթացներ են իրականացվել Երեւան քաղաքի եւ ՀՀ մարզերի 38 ավագ դպրոցներում: Վարժանք-պարապմունքները անցկացվում են ՀԿ եւ ԵՊՀ համապատասխան ոլորտի փորձագետների կողմից: Դասընթացներին մասնակցում են նաեւ դպրոցների զինղեկներն ու հոգեբանները, ինչպես նաեւ զինկոմիսարիատների աշխատակիցները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ դասընթացներին մասնակցած երեխաների այցելություն ՀՀ ՊՆ զորամասեր:



























