Այս ընթացքում, երբ  Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը շարունակում է ԱՄՆ իր այցը, Ամերիկայի հայ եւ հույն համայնքի ներկայացուցիչները միավորվել են  եւ պաշտոնապես Սպիտակ տանը կոչ են արել Թուրքիայի հետ ցանկացած նոր առեւտրային համաձայնագրի համար խիստ իրավական նորմեր սահմանել, հաղորդում է  «Asbarez»-ը:

Օբամա-Էրդողան հանդիպումից մի քանի ամիս առաջ Թուրքիայի կառավարությունը ագրեսիվորեն պնդում էր Թուրքիային ընդգրկել հեռուն գնացող գործընկերության մեջ ` տրանսատլանտյան առեւտրի եւ ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ ներդրումների  ոլորտում, ինչպես նաւե ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրում:

Ամերիկայի հունական ինստիտուտը, Ամերիկայի հունական ղեկավարության խորհուրդը եւ Ամերիկայի հայ ազգային կոմիտեն  ԱՄՆ առեւտրի ներկայացուցչին կոչ են արել  ցանկացված համաձայնագրի դեպքում «որպես պաշտոնական պայման պահանջել, որ թուրքական կառավարության ամբողջությամբ դադարեցնի Կիպրոսի ապօրինի զավթումը, որտեղ մարդու իրավունքները մշտապես խախտվում են,  առանց որեւէ նախապայմանի վերացնի Հայաստանի շրջափակումը  եւ անհապաղ վերացնի առեւտրի, ներդրումների  համար բոլոր խոչընդոտները, որը նա ներկայումս կիրառում է Կիպրոսի եւ Հայաստանի դեպքում»:

Ընդհանուր առմամբ ողջունելով ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի` օրենքի գերակայութան հիմքի վրա միջազգային առեւտրային հարաբերությունների աճին ուղղված քայլերը, երեք կազմակերպություններն ընդգծում են, որ «Թուրքիայի դեպքում մենք առաջ չենք քաշի մեր ազգային շահերը, չենք նպաստի մեր տնտեսական աճին, եթե պարգեւ մատուցենք մի երկրի, որ նման աղաղակող եւ կոպիտ կերպով խախտում է  գլոբալ առեւտրային համակարգի ամբողջականությունը` օկուպացնելով ԵՄ անդամ երկրներից մեկը  եւ հրաժարվելով դադարեցնել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի քսանամյա շրջափակումը»: