Պակիստոնում սպանվել է «Պակիստանյան շարժում հանուն արդարության» կուսակցության փոխնախագահ Զահրա Շահադ Հուսեյնը: Նրա կուսակցությունը հաղթանակ էր տարել անցած ընտրություններին` ատռաջ անցնելով նախկին վարչապետի կուսակցությունից:

Հուսեյնը սպանվել է Կարաչի քաղաքում, իր տնից ոչ հեռու: Կինը դուրս է եկել տնից, երբ նրա վրա հարձակվել են մոտոցիկլավոր երեք տղամարդիկ եւ երկու անգամ կրակել գլխին: Նա մահացել է շտապ օգնության մեքենայում:

Սպանության պատճառներն առայժմ հայտնի չեն: Կուսակցության ղեկավարությունը դրանում մեղադրել է քաղաքական հակառակորդներին: