ԱՄՆ Վերջինիա նահանգի Դամասքես քաղաքում մեքենան մտել է լեռնային զբոսաշրջության տարեկան փառատոնին նվիրված շքերթի մասնակիցների խմբի մեջ: Պատահարի արդյունքում  50-60 մարդ է վիրավորվել:

Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու մխրճվել կամրջով անցնող մարդկանց խմբի մեջ: Հայտնի չէ, թե ինչն է կատարվածի պատճառը: Մեքենայի ղեկին, ըստ նախնական տեղեկությունների, տարեց մարդ է եղել, իսկ մեքենայի վրա եղել է նշան, որը ցույց է տալիս, որ վարորդը հաշմանդամ է:

Իրավապահնեևրը հակված են ենթադրել, որ վարորդի մոտ ինչ-որ նոպա է եղել  եւ նա կորցրել է գիտակցությունը:zara z