Հյուսիսային Կորեան մայիսի 19 –ին ոչ մեծ հեռահարության եւս մեկ բալիստիկ հրթիռ է արձակել, հաղորդում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ավելի վաղ մտահոգութուն էր հայտնել նախօրեին փոքր հեռահարության երեք հրթիռների փորձակումների կապակցությամբ` հուսյ հայտնելով, որ Հյուսիսային Կորեան զերծ կմնա հետագա նման գործողություններից ու կվերադառնա բանակցություններին` նվազեցնելով լարվածությունը:

Գլխավոր քարտուղարը նաեւ իրավիճակի կարգավորման հարցում աջակցության պատրաստակամություն էր հայտնել, հաղորդում է «ՌԻԱ Նովստին»: