Թունիսում արմատական իսլամիստական «Անսար ալ շարիա» խմբավորման մոտ 40  հազար կողմնակիցներ բախումների մեջ են մտել իրավապահների հետ: Ակցիայի մասնակիցները  հավաքվել են Թունիսի արվարձանում եւ սկսել բարիկադներ սարքել:

Քաղաքում վաղ առավոտից  ռազմական եւ անվտանգության ուժերի  11 հազար աշխատակիցներ են տեղակայվել, որոնց հրահանգվել է թույլ չտալ արգելված ակցիայի անցկացումը, հաղորդում է  «Ինտերֆասը»:Բախումներ են նաեւ Քայրուան քաղաքում, որտեղ եւս իշխանությունները սալաֆիթներին թույլ չէին տվել իրենց ամենամյա կոնգրեսն անցկացնել: