Կիպրոսը մտադիր է երկու նավ ձեռք բերել իր նավատորմն ամրացնելու եւ բացառապես իր տնտեսական գոտին պաշտապնելու համար, ասել է պաշտպանության նախարար Ֆոտիս Ֆոտիուն:Նրա խոսքով` հանքավայրերի հետազոտությունն ու այնտեղ աշխատանքը չի կարող հարթ անցնել, եթե անվտանգությունն ապահովված չէ:

Չնայած բարդ տնտեսական իրավիճակին, Կիպրոսն ուսումնասիրում է պաշտպանունակությունն ամրպանդելու եղանակները, ինչպես նաեւ տարբեր երկրների, այդ թվում, Իսրայելի հետ ռազմական դաշինքների ստեղծումը:Նախարարը նաեւ նշել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադարձությունները Հունաստանի հետ համագործակցության նոր ձեւեր են պահանջում, եւ դա պետք է զարգացնել: