ԱՄՆ-ի Քանզաս, Օկլահոմա եւ Այհովա նահանգներում տորնադո է սկսվել: Քանզասի Վիչիտա քաղաքի օդանավակայանում հետաձգվել են բոլոր չվերթները: Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը:

Ըստ նրա` նահանգի հարավային հատվածում հզոր տորնադո է փոթորկում: Տեղի բնակիչներին  զգուշացրել են դուրս չգալ փողոց եւ մնալ հատուկ ապաստարաններում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ լրատվամիջոցների` Օկլահոմա նահանգի Շաունի քաղաքում տարերային աղետի զոհ է դարձել մեկ մարդ: Ավերվել են հարյուրավոր տներ: Էլեկտրալարերի վնասվելու հետեւանքով տասը հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Բազմաթիվ տրանսպորտային պատահարներ են գրանցվել: