ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Վիրջինիա Բիչ քաղաքից ոչ հեռու ընթացող զորավարժությունների ժամանակ զոհվել են ՀԴԲ-ի երկու գործակալներ:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել ռազմածովային փոխադրումների հրամանատարության նավում: Երկու զոհվածներն էլ`41-ամյա Քրիստոֆեր Լորեկը եւ 40-ամյա Սթիվեն Շոուն, արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խմբի աշխատակիցներ էին, որը պատանդների ազատագրման գծով ՀԴԲ-ի վերնախավային ստորաբաժանումներից է:
Նավի բժշկական փորձագետները խոստանում են բացահայտել գործակալների մահվան պատճառները: Ըստ որոշ աղբյուրների` նավում ուղղաթիռի մասնակցությամբ ինչ-որ դեպք է տեղի ունեցել, սակայն այդ տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով BBC-ին:




























