Թուրքիայի Ադանա քաղաքի ավիաշոուի հանդիսատեսներին հաջողվել է նկարահանել տեղի ունեցած վթարը, որի հետեւանքով զոհվել էր օդաչուն, հայտնում է vesti.ru-ն:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Ադանա քաղաքում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ էր ընկել: Օդաչուն թռիչքուղու վերեւում օդաչուական բարձր վարպետության մանեւրներ էր ցուցադրում:
Հերթական մանեւրից հետո նա չի կարողացել ինքնաթիռը կառավարել, այն ընկել է եւ բախվել ծառին: 60-ամյա օդաչու Մուրադ Օզթյուրքը վախճանվել է:




























