ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում ուղեւորատար գնացքների բախման հետեւանքով տուժածների թիվը հասել է 72-ի:

Հիշեցնենք, որ ուղեւորատար գնացքները բախվել էին շաբաթ օրը`  տեղական ժամանակով ժ. 18:10-ին: Մի գնացքը շարժվում էր Ֆիլադելֆիա-Բրիջպորտ, մյուսը` Նյու Հեյվեն-Նյու Յորք ուղղությամբ: Գնացքներում գտնվել էր 250 ուղեւոր: 

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ըստ իշխանությունների` զոհեր չեն եղել միայն երջանիկ պատահականությամբ: Հավանաբար բախումը տեղի է ունեցել երկաթգծերի վնասվելու հետեւանքով: 

Դեռ հայտնի չէ, թե երբ է բացվելու երկաթուղու այն հատվածը, որտեղ տեղի էր ունեցել վթարը: Մինչ քննութան ավարտը բախված գնացքները կմնան նախկին դիրքում` երկաթգծերի վրա: