ԱՄՆ-ում նոր երկաթուղային պատահար է տեղի ունեցել. Նոր Օռլեանից Չիկագո մեկնող ճեպընթացը դուրս է եկել գծերից: Գնացքում եղել է մոտ 200 ուղեւոր: 

Պատահարը տեղի է ունեցել այն պահին, երբ գնացքը գրեթե տեղ էր հասել: Այն գծերից ընկել է  Չիկագոյի կայարանի մոտ:
Վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, NBC հեռուստաալիքին հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները: Բոլոր 197 ուղեւորներին կայարան են հասցրել հատուկ ավտոբուսներով, հաղորդում է ՆՏՎ-ն:

Ըստ Amtrak երկաթուղային ընկերության նեկայացուցիչների` գնացքի անիվներն անսպասելի «ընկել են գծերից»: