Ինդոնեզիայի արեւլքում աշխարհի ամենամեծ պղնձի-ոսկու հանքում փլուզումը խլել է 12 մարդու կյանք: Փլուզված թունելի փլատակների տակ դեռ 15 մարդ կա, հայտնում է Jakarta Globe-ը:

Ամերիկյան լեռնահանքային  Freeport-McMoran Copper&Gold Inc. ընկերության Գրասբերգ համալիրի տնօրենը հայտնել է,  որ մայիսի 19-ին փրկարարները գետնի տակից դուրս են բերել մեկ զոհվածի մարմին եւ եւս վեց մարդու մարմինների մնացորդներ, սակայն դեռ չի հաջողվում  նրանց վերեւ բարձրացնել: Որոնողափրկարարական գործողությունների հինգ օրերի ընթացքում հաջողվել է փրկել միայն տասը հանքափորների:

 «ԱիՖ»-ը գրում է, որ Ինդոնեզիայի ամենախոշոր հարկատու Freeport-McMoran –ում աշխատում է 20 հազար մարդ: Ինդոնեզիան նաեւ ամերիկյան կորպորացիայի դուստր ձեռնարկության  փոքր մասի բաժնետեր է: