Նյու Յորքի ոստիկանը գնդակահարել է Հոֆստրա համալսարանի 21-ամյա ուսանողուհի Քնդրեա Ռեբելլոյին, հայտնում է The New York Daily News-ը:
Մայիսի 17-ի, լույս 18-ի գիշերը կողոպտիչը ներխուժել է Յունիոնդեյլում Անդրեա Ռեբելլոյի տուն, որը նա վարձակալել էր երկվորյակ քրոջ հետ: Աղջիկներն ընկերների հետ նշում էին ուսումնական տարվա ավարտը: Կողոպտիչը պահանջել է թանկարժեք իրերն ու կենցաղային տեխնիկան: Անդրեայի ընկերուհիներից մեկը ոստիկանություն է հրավիրել` շեղելով կողոպտիչի ուշադրությունը եւ ասելով, թե կարող է 700 դոլար տալ այն բանկոմատից կանխիկացնելով:
Տեսնելով ոստիկանին` կողոպտիչը պատանդ է վերցրել Անդրեային եւ զենքը դրել նրա գլխին: Ոստիկանը կրակ է արձակել` սպանելով կողոպտիչին, սակայն 8-րդ գնդակը մահացու է եղել Անդրեայի համար:
Կողոպտիչը 30-ամյա ոստիկան Դալթոն Սմիթն է, ում կենսագրության մեջ բազմաթիվ հարձակումներ են եղել:




























