Բելառուսական պետական ԲԵԼՏԱ գործակալությունը թունավոր սարդերի մասին լուրը հրապարակել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի լուսանկարով:
«Խարտիա 97»-ը հայտնում է, որ «Թունավոր տարանտուլ սարդերը հաստատվել են Բելառուսում» խորագրով հոդվածը կայքում հրապարակվել էր մայիսի 18-ին: Հոդվածում քաղաքացիներին նախազգուշացվում էր գետի ափերին հանգստի ժամանակ զգոնություն պահպանելու մասին: Սկզբնապես նյութը հրապարակվել էր Բելառուսի նախագահի եւ ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի ղեկավար Սյույ Ցիլյանի լուսանկարով: Լուսանկարի մակագրության մեջ կրկնվում էր նյութի խորագիրը: Հաստատման համար աղբյուրները հրապարակել են ԲԵԼՏԱ-ի էջի ինչպես նաեւ այն էջի «սքրինշոթը», որն այդ լուրը որոնելիս բերում էր Google-ը:
Ավելի ուշ լուսանկարը հանվել էր: Այժմ դրա տեղը սարդի լուսանկար է տեղադրվել:




























