Շվեյցարիայի իշխանություններն ավարտել են ճանապարհային պատահարի քննությունը, որի ժամանակ զոհվել էր Բելգիայի 28 բնակիչ, նրանցից 22-ը՝ երեխաներ: 

Պաճառների հետաքննության ընթացքում բացառվել էին ճանապարհի վիճակի, տեխնիկական անսարքությունների եւ արագության գերազանցման վարկածները: Ըստ նախնական տվյալների` վթարի պատճառ է դարձել վարորդի վատ ինքնազգացողությունը: Քննության վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 21-ին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ 2021թ. մարտի 13-ին Շվեյցարիայի Վալեում ավտովթար էր տեղի ունեցել: Ավտոբուսը, որով հանգստից տուն էին վերադառնում բելգիացի եւ նիդեռլանդացի աշակերտները, հարվածել էր թունելի ձախ պատին: Բախման ուժգնությունից այն հայտնվել էր հանդիպակաց գոտում՝ բախվելով մեկ այլ պատի: