Ավիացիայի հետ կապված ունենք բացթողումներ եւ լրջագույն խնդիրներ: Այդ մասին այսօր՝ մայիսի 20-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցին:
Վարչապետի խոսքով՝ միջազգային ավիաընկերությունների եւ փորձագետների հետ քննարկում են, թե ինչ մոդել ընտրեն Հայաստանի համար: Բանավեճն ընթանում է այն հարցի շուրջ, թե պետք է ամբողջովին լիբերալիզացնե՞լ ավիացիոն ոլորտը, թե՞ ստեղծել ազգային փոխադրող՝ պետության մասնակցությամբ:
British Airways-ի հետ կապված էլ Տ. Սարգսյանն ասաց, որ ընկերությունը փակել է ոչ միայն դեպի Երեւան, այլեւ դեպի Թբիլիսի չվերթը, ու դա տեղի է ունեցել նրանց ընդհանուր ռազմավարության շրջանակներում: Տ. Սարգսյանը տեղեկացրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանը կդիտարկեն որպես տրանզիտային, առավելություններ կտրվեն այն ավիաընկերություններին, որ կօգտագործեն Երեւանի օդանավակայանը:




























