Հյուսիսային Կորեան մեկ օրվա ընթացքում փոքր հեռահարության բալիստիկական երկրորդ հրթիռն է արձակել, հայտնում է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը: Մայիսի 20-ին ավելի վաղ նախարարության ներկայացուցիչը հայտնել էր Ճապոնական ծովի ուղղությամբ КN-02 հրթիռի մեկնարկի մասին:
Վերջին երեք օրերին Հյուսիսային Կորեայի տարածքից վեց նմանատիպ հրթիռներ են արձակվել. երեքը` մայիսի 18-ին, մեկը` մայիսի 19-ին, եւ երկուսը` արդեն մայիսի 20-ին: Հայտնի է նաեւ, որ հրթիռներն արձակվել են հյուսիսկորեական բանակի զորավարժությունների շրջանակում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ներկայումս Հյուսիսային Կորեան ունի 200 շարժական մեկնարկային սարքեր` տարբեր հեռահարության հրթիռների մեկնարկի համար: Նախօրեին հարավկորեական լրատվամիջոցները հայտնել էին, որ այդ տեղեկությունը պարզել էր Հարավային Կորեայի պաշտպանական հետազոտությունների ինստիտուտը: Զեկույցում նշվում է, որ մեկնարկային 100 սարքեր նախատեսված են փոքր հեռահարության «Սկադ», 50-ը`միջին հեռահարության «Նոդոն» եւ 50-ն էլ մեծ հեռահարության «Մուսուդան» հրթիռների համար:




























