Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբիերն Յագլանդը մայիսի 20-ին ժամանել է  Սոչի, որտեղ հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը քննարկել են Եվրոպայի խորհրդի բարեփոխումները` նրա գործունեության բարելավման եւ ՄԻԵԴ-ի առավել արդյունավետ աշխատանքի համար: Դա գլխավոր քարտուղարի հիմնական ծրագրերից մեկն է, նշում է RFI-ն:

Սպասվում է նաեւ Յագլանդի հանդիպումը Վլադիմիր Պուտինի, ինպես նաեւ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի եւ արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովի հետ:

Հանդիպման սկզբում Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ քննարկվող հարցերի թվում են Կազմակերպության բարեփոխման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները: 

Ըստ նախարարի` ռուսական ղեկավարությունը հատուկ դեր է հատկացնում Եվրոպայի խորհրդի ամրապնդմանը, եւ այն փաստը, որ ԵԽ-ն հետեւողականորեն ապահովում է իրավական հարթության միասնականությունը Եվրոպական տիրույթում, մեծ ձեռքբերում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Եվրոպայի խորհրդի բարեփոխումը Խորհրդի գործող գլխավոր քարտուղարի հիմնական ծրագրերից է:  Կազմակերպության բարեփոխումը վերաբերում է  ինչպես արտաքին, այնպես էլ կազմակերպության ներքին  բաղադրիչներին (Խորհրդի քարտուղարության վերափոխմանը, ինչպես նաեւ Ստրասբուրգի դատարանի աշխատանքում փոփոխություններին եւ այլն):