Մայիսի 12-ին կարկտահարությունից տուժած գյուղացիների վարկային պարտավորությունների մարման ժամկետները պետք է հետաձգվեն, կամ գտնվեն փոխադարձ ընդունելի այլ լուծումներ: Այդ մասին այսօր՝ մայիսի 20-ին, ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

Տ. Սարգսյանի տեղեկացմամբ՝ ներկայում ընթանում են գույքագրման աշխատանքներ՝ պարզելու թե ինչ վարկային պարտավորություններ ունեն գյուղացիները: