Կիպրոսի հայկական համայնքի ղեկավար Վարդգես Մահտեսյանը տեղի հայոց թեմի համագործակցությամբ, թվով 6-րդ ուխտագնացությունն է կազմակերպել դեպի սուրբ Մակար վանական համալիր: Մոտ 150 կիպրահայեր են այցելել վանական համալիր, հաղորդում է Famagusta Gazette-ը:

Միջնադարյան եկեղեցին գտնվում է Թուրքիայի կողմից զավթված Կիրենիա բլրի վրա: Եկեղեցին դարձել է ավազակային հարձակումների զոհ` 1974 թվականի պատերազմից հետո, սակայն Սուրբ Մակարի պատերը դիմացել են:

Ամեն տարի ուխտագնացությունը տեղի է ունենում մայիսի 8-ին, որը համատեղ ուժերով կազմակերպում են Կիպրոսում Հայաստանի ներկայացուցչությունը` Վարդգես Մահտեսյանի գլխավորությամբ եւ Կիպրոսի հայկական Prelature-ը: Արքեպիսկոպոս Վարուժան Էրգելյանը պատարագ կմատուցի եկեղեցում: