Սիվիլնեթի՝ ավտովթարի հետեւանքով զոհված աշխատակից Ալեն Եկիկյանի եւ նրա կնոջ՝ Սոսե Թոմասյանի պատվին հիմնադրամ կստեղծվի: Բոլոր մանրամասները շուտով կհրապարկվի Facebook սոցիալական ցանցում, հաղորդում է Los Angeles-ը:
Facebook-ում երիտասարդ զույգին նվիրված էջն արդեն 2700 like ունի:
Ալեն Եկիկյանի եւ Սոսե Թոմասյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 25-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 10-ին Վրաստանում ավտովթարից զոհվել են «ՍիվիլՆեթ»-ի կայքի մշակող եւ տեխնիկական պատասխանատու Ալեն Եկիկյանը եւ նրա կինը՝ Սոսե Թոմասյանը:
«ՍիվիլՆեթ»-ի փոխանցմամբ՝ ավտովթարի արդյունքում Ալենը եւ վարորդը զոհվել են անմիջապես, իսկ Սոսեն գանգուղեղի ծանր վնասվածք է ստացել եւ վիրահատությունից հետո գիտակցության չգալով՝ մահացել:
Ալենի եւ Սոսեի պսակադրությունը տեղի էր ունեցել անցյալ օգոստոսին, Կեչառիսի վանքում՝ Միացյալ Նահանգներից ժամանած հարազատների եւ ընկերների մասնակցությամբ: Հունվարին նրանք Լոս Անջելեսից բնակության էին տեղափոխվել Հայաստան: Ալենն աշխատում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ամուսինները Հայաստանում ներգրավված էին մի շարք նախագծերում:




























