Առնվազն 50 մարդ է վիրավորվել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի մերձակա Աշուլիա արդյունաբերական շրջանում ոստիկանների եւ տեքստիլ ֆաբրիկաների բանվորների բախումների հետեւանքով:

Բողոքի ակցիային, նախնական տվյալներով, մասնակցել է մինչեւ 20 հազար մարդ: Ցուցարարները արգելափակել են մայրուղին, ինչից հետո ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել: Ոստիկանների գործողությունների հետեւանքով վիրավորվել է մոտ 50 բանվոր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 24-ին Դաքքայի արվարձանում փլվել էր արդյունաբերական համալիրը, զոհերի թիվն անցել է հազարից: Ֆաբրիկաների բանվորները ողբերգությունից հետո էին աշխատավարձի բարձրացման պահանջով դուրս եկել ցույցի: