Իրաքում այսօր՝ մայիսի 20-ին պայթյունների զոհերի թիվը հասել է 70-ի: Պայթյուններից վերջինը տեղի է ունեցել Բաղդադի շիաների թաղամասում:

Ահաբեկիչները Շաաբի շրջանի շուկայում ականապատված մեքենա են պայթեցրել, որին զոհ է գնացել 13 մարդ, եւս 25-ը վիրավորվել է, հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Բոլոր պայթյուններից, զոհերի ընդհանուր թիվը հասել է 70-ի:

Ավելի վաղ Իրաքի մայրաքաղաքում 8 եւ Բասրայում 2 պայթյուններից զոհվել էր 57 մարդ: Դեռեւս ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել պայթյունների պատասխանատվությունը: