Հունական ուլտրաաջերի «Ոսկե լուսաբաց» կուսակցությունը խոստացել է խափանել Աթենքում մզկիթից շինարարությունը: Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել այսօր՝ մայիսի 20-ին:

«Եթե նրանք սկսեն մզկիթ կառուցել Հունաստանում իսլամիստ հանցագործների համար, մենք դրա դեմ կհամախմբենք 100 հազար մարդու»,-ասված է հայտարարությունում, հաղորդում է Agence France-Presse-ը:

Ավելի վաղ «Ոսկե լուսաբաց» կուսակցության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ապօրինի ներգաղթյալները (դրանց հիմնական մասը մահմեդականներ են) պատասխանատվության զգալի բաժին ունեն տնտեսական դժվարությունների, երկրում հանցավորության մակարդակի աճի հարցերում, հաղորդում է Lenta.ru-ն:

Նրանց կարծիքը կիսում են հազարավոր սովորական հույներ, ովքեր համարում են, որ մզկիթի շինարարությունն Աթենքում սխալ վճար կլինի մահմեդականներին Կոնստանդնուպոլիսը գրավելու համար, որտեղ Սուրբ Սոֆիա տաճարը վերածել եմ մզկիթի ու թանգարանի, ինչպես նաեւ ավելի ուշ Անատոլիայում հույներին կոտորելու ու արտաքսելու համար: