Մայիսի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը Աշտարակի խճուղում ինքնաբերաբար շարժվելով՝ բախվել է ճամփեզրին կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել վարորդին, որից հետո բախվել է նույն վայրում կայանված մեկ այլ «Օպել»-ի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Օպել»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























