Մայիսի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայի թիվ 59 շենքի դիմաց  բախվել  է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-21010»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: