Մայիսի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի թիվ 27 հասցեի մոտ իրար են բախվել   «Մերսեդես» եւ «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով «ԳԱԶ-3102»-ի  ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: