Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի բմակարանի բնակիչը վատառողջ է եւ չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, միջանցքում` հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել են 85-ամյա Ս. Ավետովային, ում տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են օգնություն:




























