Պետերբուրգում ուզբեկ ներգաղթյալը դուրս է նետվել դատարանի շենքի պատուհանից ու բախվելով գետնին՝ մահացել: Նա փորձել է փախչել դատարանից, որպեսզի չարտաքսվի Ռուսաստանից:
Մայիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգի Մոսկվայի շրջանի դատարանում Ուզբեկստանի 52-ամյա քաղաքացին, իրեն արտաքսելու վերաբերյալ դատավճռից հետո, մի քանի ականատեսների ներկայությամբ, դուրս է նետվել 5-րդ հարկի պատուհանից, որի հետեւանքով տեղում մահացել է: Այս մասին նշվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Միաժամանակ BezFormata.Ru կայքը գրում է, որ ներգաղթյալը դուրս է նետվել պատուհանից՝ չսպասելով դատարանի որոշմանը: Դատարանում քննվում էր նրան Ռուսաստանից արտաքսելու հարցը: Ուզբեկստանի քաղաքացին դուրս է եկել միջանցք եւ նետվել պատուհանից:



























