Օրենբուրգի աղբարկղերից մեկում 84 կրիա են գտել, մեծ մասը՝ սատկած: Ռուսաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ նախօրեին բնակիչները ոստիկանությանը հաղորդել էին Կուրաչի փողոցում աղբարկղերի շուրջ մեծ թվով կրիաների առկայության մասին:

Ոստիկանները որոշել էին ստուգել արտասովոր տեղեկությունը եւ, իրոք, մեծ թվով կրիաների էին հայտնաբերել: Գտնված 84 կրիաներից միայն ինն են ողջ եղել: Նրանցից ոմանք կպչուն ժապավենով պատված են եղել:

Կենդանի կրիաները Ռոսսելխոզնադզորի լաբորատորիա են ուղարկվել՝ հետազոտման համար, գրում է «Ռոսբալտը»:

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստով հարուցվել է քրեական գործ: