Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկից ստացվել է գրավոր պատասխան այն մասին, որ ներկայում առեւտրային բանկերի հետ քննարկումներ են ընթանում՝ մայիսի 12-ի կարկուտից տուժած գյուղացիների վարկային պարտավորությունները վերանայելու համար: Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի հայատարարությունների ժամին ասաց Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա տեղեկացմամբ՝ յուրաքանչյուր դեպքում կցուցաբերվի որոշակի մոտեցում: Բացի այդ՝ ԿԲ-ն իր գրությամբ նշել է, որ նախկինում էլ առեւտրային բանկերը վերանայել են գյուղացիներին տրված վարկերի պայմանները, երբ բերքի վրա ազդող ուժեղ բնակլիմայական գործոններ են եղել:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ի կարկուտից տուժել են Արմավիրի մարզի 43 համայնքներ՝ մոտ 15 հազ. հա տարածքով:




























